Loading...
bklogo.png

Մեր մասին

Սպիտակի բժշկական կենտրոն
Ղեկավար: Մկրտչյան Արսեն Սեմյոնի
Հիմնադրման տարի: 1938թ.
Աշխատանքային օրեր: Երկուշաբթի-Կիրակի
Աշխատանքային ժամեր: շուրջօրյա
Սպիտակի բուժմիավորումը հիմնադրվել է 1938 թվականին:
1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի հետևանքով լիովին ավերվել է Սպիտակի բուժմիավորումը:
1989թվականի հոկտեմբերին Նորվեգացիների կողմից կառուցվել և շահագործման է հանձնվել Սպիտակի բուժմիավորումը:
1997թ. վերակազմավորվել է << Սպիտակի կենտրոնական հիվանդանոց >> ՊՓԲԸ
2007թ. նոյեմբեր ամսին << Սպիտակի պոլիկլինիկա >> ՊՓԲԸ և << Սպիտակի կենտրոնական հիվանդանոց >> ՊՓԲԸ միաձուլվել է և վերակազմավորվել է << Սպիտակի բժշկական կենտրոն >> ՓԲԸ :
Այժմ Սպիտակի բժշկական կենտրոն ՓԲԸ հագեցված է որակյալ մասնագետներով, ժամանակակից սարքավորումներով և բուժ գործիքներով: Որակյալ բուժ օգնությունը կատարվում է ամբողջ ծավալով , բացի խիստ նեղ մասնագիտական ծառայություններից:
<< Սպիտակի բժշկական կենտրոն >> ՓԲԸ գործում է 60 մահճակալով և հետևյալ
ստորաբաժանումներով`
Ինֆեկցիոն բաժանմունք
Ընդհանուր սոմատիկ բաժանմունք
Վիրաբուժական բաժանմունք
Մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունք
Շտապ-օգնության ենթակայան
Լաբորատոր- գործիքային /դիագնոստիկ / ախտորոշում
Ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայություն
Սպիտակի բժշկական կենտրոն ՓԲԸ աշխատում են 209 աշխատողների` որից բժիշկներ 53, բուժքույրեր`104, 27 այլ աշխատողներ , 25 կրտսեր բուժ աշխատողներ
ԱՆՁՆԱԿԱԶՄ
Տնօրեն -Մկրտչյան Արսեն Սեմյոնի
Հիվանդանոցային ծառայության գծով փոխտնօրեն – Սիսակյան Վարդուհի Միրանի
Հիվանդանոցային ծառայության գծով փոխտնօրեն Էտիբարյան Սիրանուշ Ռազմիկի
Ամբուլատոր- պոլիկլինիկական ծառայության գծով փոխտնօրեն – Չոբանյան Արմեն Գրիգորի
Մոր և մանկան ծառայության բաժնի վարիչ Հակոբյան Անահիտ Հրաչիկի
Վիրաբուժական բաժանմունքի վարիչ – Մանասյան Լևոն Սերգեյի
Մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունքի վարիչ -Ազիզյան Արամ Վիլիի
Ընդհանուր սոմատիկ բաժանմունքի վարիչ – Լամբարյան Թամարա Ժորժիկի
Ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ – Սերոբյան Սոֆյա Սերյոժայի
ՀՀ,Լոռու մարզ, ք.Սպիտակ, Երևանյան 1
+374 255 22308; +374 255 22384; +374 255 22497
spitakibk@gmail.com